HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բայդենը Էրդողանին հայտնել է, որ մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ օրը՝ ապրիլի 23-ին, Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցում վերջինիս հայտնել է, որ ապրիլի 24-ին իր ուղերձում մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Այդպիսով, Ջո Բայդենը կդառնա ԱՄՆ երկրորդ նախագահը, Ռոնալդ Ռեյգանից հետո, որը 1915 թվականի հայերի բնաջնջումը կորակի որպես ցեղասպանություն։ 

Այդուհանդերձ, Սպիտակ տան տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ չի նշվում, որ կողմերը քննարկել են Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման հարցը։ Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ նախագահ Բայդենը հետաքրքրված է կառուցողական հարաբերությունների հաստատմամբ` լայն համագործակցության և տարաձայնությունների արդյունավետ կարգավորման հետ կապված: Բացի այդ, երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են հանդիպել հունիսին՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման մասին հայտնել էր The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի իր աղբյուրներին։ Պարբերականի տվյալներով՝ Սպիտակ տան ղեկավարն իր որոշման մասին պաշտոնապես կհայտարարի շաբաթ օրը՝ ապրիլի 24-ին՝ ԱՄՆ նախագահի ամենամյա ուղերձի ժամանակ։ Պարբերականի աղբյուրները նշում էին, որ վերջնական որոշում դեռևս կայացված չէ, և Բայդենը կարող է սահմանափակվել ֆորմալ հայտարարությամբ, որտեղ չի հնչի ցեղասպանության փաստի պաշտոնական ճանաչումը։

Լուսանկարը՝ Andrew Harnik-Pool/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter