HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուսից եւ ոտքից վիրավոր Արայիկ Լալայանը, 3 օր թշնամուն շրջանցելով, կարողացել է փրկվել

Արայիկ Լալայանը 2020թ. հոկտեմբերի 15-ին վիրավորվել է Հադրութի շրջանում: Նրանց ջոկատը շարժվում էր դեպի Վարանդա (Ֆիզուլի)։ Հայտնվել են շրջափակման մեջ, մարտի են բռնվել: Արայիկը վիրավորել է ուսից եւ ոտքից։ Աջ ձեռքով այլեւս չէր կարողանում կրակել:
Տղաները որոշել էին ունեցած նռնակներով իրենք իրենց պայթեցնեն, որ գերի չընկնեն: Արայիկը պատմում է, որ մի պահ թշնամին շատ մոտ է եղել ու մտածել է, թե գերի է ընկնելու։ Փորձել է պայթեցնել նռնակը, բայց պայթուցիչը չի գտել, չնայած մինչ այդ այն իր ձեռքում էր։ Ադրբեջանցիները նրան չեն նկատել։

3 օր նա գիշերները քայլելով-սողալով հասել է Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղի մերձակայք, որտեղ էլ հանդիպել է հայ զինվորներին։ Հոկտեմբերի 18-ին նրան տեղափոխել են հոսպիտալ:
Արայիկը 39 տարեկան է։ Ապրում է Ստեփանակերտում։ Պատերազմի առաջին օրը ընտանիքին՝ կնոջն ու 3 երեխաներին տարել է Շուշի, որտեղ ապրում էին նրա ծնողները: Հայրը խորհուրդ է տվել կնոջն ու երեխաներին տեղափոխել Հայաստան։ Նույն օրը նա ընտանիքին տարել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաք՝ ընկերոջ տուն։ Սեպտեմբերի 28-ին վերադարձել է Ստեփանակերտ, գնացել զորամաս ու մեկնել առաջնագիծ, նրան տարել են Հադրութ։ Նա զորակոչվել էր պահեստազորից։ Արայիկը ռազմաճակատում մտերմացել էր 5 տղաների հետ, նրանք նույն ջոկատից էին։ Հիմա նրանցից միայն ինքն է ողջ մնացել։

Ապաքինվելուց հետո Արայիկը դիմել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարներին, նկարագրել տեղանքը, որպեսզի վերջիններս որոնողական աշխատանքներ իրականացնելիս գտնեն իր հետ եղած 5 տղաների աճյունները։ Նրանցից 4-ի աճյունները հայտնաբերվել են, հուղարկավորվել։ Մանրամասները դիտեք տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter