
Կորոնավիրուսային հիվանդության 181 նոր դեպք է գրանցվել, մահացել է 22 մարդ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 181 նոր դեպք, ընդհանուր` 213469 դեպք, որոնցից 194900-ն` առողջացած, 4040-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13527 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 965692 թեստավորում: Երեկ կատարվել է 2467 թեստավորում:
ԱՆ-ն հայտնում է, որ 820 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 22 դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1002 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել