HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վ. Ենգիբարյան. «Եվրոպացի մի շարք պատգամավորներ ելույթ ունեցան և նշեցին, որ Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները»

Ապրիլի 19-20-ը կայացել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի առցանց լիագումար նիստը, որին մասնակցած հայկական պատվիրակության անդամներն այսօր` ապրիլի 26-ին, մամուլի ասուլիսով ամփոփեցին նիստի աշխատանքները: Հայկական պատվիրակության նախագահ Վիկտոր Ենգիբարյանն ընդգծեց, որ հայկական պատվիրակության անդամներն իրենց ելույթներում հիմնականում անդրադարձել են Ադրբեջանում պահվող ռազմագերիների` Հայաստան վերադարձի հարցին` ընդգծելով, որ Ադրբեջանը մինչ այժմ չի կատարում նոյեմբերի 9-ին իր ստանձնած պարտավորությունները:

«Այս հարցի շուրջ եվրոպացի գործընկերների մոտ կա լայն կոնսենսուս, ոչ միայն մեր պատվիրակները, այլ նաև եվրոպացի մի շարք պատգամավորներ ելույթ ունեցան և նշեցին, որ Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները: Խոսեցինք նաև Ադրբեջանում հայատյացության քաղաքականությունից»,- ասաց Ենգիբարյանը:

Ենգիբարյանի խոսքով` լիագումար նիստի սկզբում ուղերձով է հանդես եկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ապա` եվրոպական խորհրդարանի նախագահը, ելույթներ են ունեցել նաև Ուկրաինայի և Վրաստանի խորհրդարանների նախագահները:

«Ադրբեջանի մեջլիսի նախագահը ելույթ չունեցավ, ինչը մեզ հուշում է, որ ադրբեջանական կողմը բավարարված չէ Եվրանեսթի աշխատանքներով, քանի որ նրանց առաջադրած բոլոր հակահայկական կետերը տարբեր բանաձևերով դուրս են մղվել: Ընդհուպ մինչև էներգետիկ հարցերով հանձնաժողովում ադրբեջանցիները փորձում էին իրենց բառապաշարով վնասել Հայաստանի շահերը, ինչը իրենց չէր հաջողվում»,- ասաց Ենգիբարյանը:

Պատվիրակության անդամ Արման Եղոյանն հավելեց` ադրբեջանցիները փորձել են կասկածի տակ առնել սովետական ատոմակայանների անվտանգության հարցը` նկատի ունենալով հայկական ատոմակայանը: Վերջիններս առաջարկել են աչալրջությամբ հետևել նման ատոմակայանների անվտանգությանը, ընդ որում` նաև փակել, սակայն նման առաջարկները տապալվել են հանձնաժողովի նիստում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter