HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վ. Վարդանյան. «Դա նորմալ պրակտիկա է, երբ հրաժարական ներկայացրած կաբինետը շարունակում է պաշտոնավարել»

Որևէ սահմանադրական արգելք, սահմանափակում չկա, որ վարչապետը հրաժարականից հետո պաշտոնավարում է որպես ժամանակավոր պաշտոնակատար:

«Դա նորմալ պրակտիկա է, երբ հրաժարական ներկայացրած կաբինետը շարունակում է պաշտոնավարել»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Վարչապետի հրաժարականից հետո երկու անգամ վարչապետ չընտրվելու պարագայում խորհրդարանն իրավունքի ուժով կարող է արձակվել: Փաշինյանը հայտարարեց, որ այս ընթացքում շարունակելու է կատարել վարչապետի պաշտոնակատարի ամբողջ լիազորությունները:

Վարդանյանը պնդեց` կարծես թե որևէ քաղաքական ուժ երբևէ չի էլ վիճարկել վարչապետի հրաժարականից հետո ԺՊ-ի կարգավիճակով վերջինիս պաշտոնավարման հարցը: Ըստ նրա` խնդիրը մնում է լրագրողական հետաքրքրասիրության շրջանակում:

Դիտարկմանը, որ դեռ 2018 թվականին Նիկոլ Փաշինայնը պնդում էր, որ իրավաբանները եկել են այն եզրահանգման, որ վարչապետի հրաժարականից հետո նույն անձը չի կարող լինել պաշտոնակատար, Վարդանյանն ասաց, որ նախ չգիտի` ինչ իրավաբանների մասին է խոսքը, և հետո` 2018-ին այլ իրավիճակ է եղել:

«Նաև պետք է հաշվի առնել այն կարևոր հանգամանքը, որ ոչ թե սոսկ հրաժարական է, այլ այն անհրաժեշտ է, որ խորհրդարանն իրավունքի ուժով արձակվի: Վակուումից խուսափելու համար գործադիրը պետք է շարունակի իր գործունեությունը»,- ասաց նա:

Վարդանյանը, սակայն, ընդգծեց, որ ընտրական քարոզչության փուլում բնականաբար չեն կարող համատեղվել քարոզարշավին մասնակցողի և պետական պաշտոնյայի կարգավիճակները:

«Կառավարությունը հրաժարականի պարագայում կշարունակի կատարել իր պարտականները մինչ նոր կառավարության ձևավորումը: Եթե վարչապետը չի կարող կատարել իր պարտականությունները, այդ տրամաբանությամբ շարժվելու պարագայում ուրեմն Կառավարությունը, նախարարները, փոխվարչապետները ևս չեն կարող կատարել իր պարտականությունները: Դուք սահմանադրական դժոխքի մասին եք խոսում»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter