
Պաշտպանության նախարարն ընդունել է Կանադայի դեսպանին
Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ապրիլի 26-ին ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Էլիսոն Մարի Լե Քլերին (նստավայրը` ք. Մոսկվա) և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Քրեյգ Ֆոուլերին (նստավայրը` ք. Մոսկվա):
ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը մանրամասներ է ներկայացրել Արցախի դեմ սանձազերված ռազմական գործողությունների և դրանց ավարտից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ, նշել տարածաշրջանում առաջացած նոր անվտանգային սպառնալիքները:
Տիկին դեսպանը տեղեկացրել է, որ Կանադայում լրջորեն ուսումնասիրում են ԱԹՍ-ներ արտադրող թուրքական ընկերություններին կանադական սարքավորումներ վաճառելու սահմանափակումների վերաբերյալ խնդիրը՝ ապագայում նման դեպքերի բացառման համար:
Զրուցակիցները քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Մեկնաբանել