
Կորոնավիրուսային հիվանդության 595 նոր դեպք է գրանցվել, մահացել է 18 մարդ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 595 նոր դեպք, ընդհանուր՝ 214064, որոնցից 195701-ն` առողջացած, 4058-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13297 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 969969 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 4277 թեստավորում։ Առողջացել է 801 քաղաքացի, գրանցվել 18 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1008 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել