
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Իրաքի նախագահ Բարհամ Սալեհին՝ Բաղդադի ողբերգական հրդեհի կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական նամակ է հղել Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին՝ Բաղդադում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ, որի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ: Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը։
Նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել նախագահ Բարհամ Սալեհին, զոհվածների հարազատներին մաղթել է տոկունություն և համբերություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել