HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սինգապուրը գլխավորել է համավարակի դեմ արդյունավետ պայքարող երկրների վարկանիշային աղյուսակը

Սինգապուրը դարձել է կորոնավիրուսի համավարակի դեմ ամենաարդյունավետ պայքարող երկրների վարկանիշային աղյուսակի առաջատարը, որը կազմել է Bloomberg գործակալությունը։

Վարկանիշային աղյուսակը կազմվել է 2020 թվականի նոյեմբերին և թարմացվում է ամեն ամիս։ Այն ցույց է տալիս, թե որ երկրներն են ամենաարդյունավետը պայքարում կորոնավիրուսի համավարակի դեմ՝ տնտեսական և սոցիալական ամենափոքր հետևանքներով։ Աղյուսակում ներառված է աշխարհի ամենախոշոր 53 տնտեսությունը։ Bloomberg-ը կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը վերլուծում է 10 չափանիշով, ներառյալ հիվանդության և մահացության մակարդակը, թեստավորման և պատվաստումների տեմպերը, ինչպես նաև տեղաշարժի ազատությունը։ 

2021 թվականի ապրիլին Սինգապուրը դարձել է վարկանիշային աղյուսակի առաջատարը՝ առաջին անգամ շրջանցելով Նոր Զելանդիային։ Դա տեղի է ունեցել շնորհիվ պատվաստումների արագ տեմպերի։

Ներկայում Նոր Զելանդիան զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Երրորդ հորիզոնականում Ավստրալիան է, չորրորդը՝ Իսրայելը, իսկ հինգերորդը՝ Թայվանը։ Ռուսաստանը զբաղեցնում է 22-րդ հորիզոնականը։ Վերջին երեք հորիզոնականները զբաղեցնում են Արգենտինան, Լեհաստանը և Բրազիլիան։

Լուսանկարը՝ Ee Ming Toh/Associated Press

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter