Կորոնավիրուսային հիվանդության 808 նոր դեպք է գրանցվել, մահացել է 13 մարդ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 808 նոր դեպք, ընդհանուր` 214872 դեպք, որոնցից 196289-ն` առողջացած, 4071-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13503 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 974776 թեստավորում: Երեկ կատարվել է 4807 թեստավորում:
ԱՆ-ն հայտնում է, որ 588 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 13 դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1009 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել