
ՊԵԿ-ը կանխել է տարբեր ցեղատեսակի շան ձագերի անօրինական ճանապարհով տեղափոխման փորձը
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ մաքսանենգները փորձել են անօրիանական ճանապարհով տեղափոխել տարբեր ցեղատեսակի շան ձագեր, սակայն մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Հարավային մաքսատուն-վարչության աշխատակիցները համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում կանխել են մաքսանենգության փորձը:
Մեղրիի մաքսային կետ-բաժնում մաքսային հսկողության շրջանակում աշխատակիցները զննման են ենթարկել Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն մեկնող Իրանի քաղաքացիներ Ն. Ծ.-ի և Շ. Շ.-ի կողմից շահագործվող բեռնատարները: Արդյունքում բեռնատարներին կցված բիտումի համար նախատեսված երկաթյա դատարկ տարաներից հայտաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված պլաստմասե 9 զամբյուղ, որոնցում առկա են եղել 8 «շպից», 10 «պուդել» և 1 «ակիտաինու» ցեղատեսակի շան ձագեր:
Նշված դեպքով Մաքսային օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:
Մեկնաբանել