Պեկինից Հայաստան է ուղարկվել կորոնավիրուսի նոր պատվաստանյութը
Ապրիլի 30-ին՝ Իմունականխարգելման համաշխարհային շաբաթվա վերջին օրը, Չինաստանի կառավարության աջակցությամբ Պեկինից Հայաստան ուղարկվեց կորոնավիրուսի նոր պատվաստանյութը, որը, նախատեսվածի համաձայն, Երևանում կլինի: Այս մասին ֆեյսբուք իր էջում գրել է Հայաստանում Չինաստանի դեսպանը:
«Ենթադրվում է, որ պատվաստանյութերի օգտագործումը դրական ազդեցություն կունենա Հայաստանում համաճարակի հաղթահարման գործընթացում: Ընկերները ճանաչվում են դժվարին պահերին և միասնական ուժերով պայքարում համաճարակի դեմ»,- գրել է դեսպանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել