
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և կինը այսօր պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: Այս մասին նա գրառում է արել իր ֆեյսբուք էջում:
«Այսօր Աննայի հետ պատվաստվեցինք կորոնավիրուսի դեմ: Կոչ ենք անում մեր քաղաքացիներին ակտիվորեն դիմել պոլիկլինիկաներ ու պատվաստվել: Ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ մեծ է հավանականությունը, որ 2021 թվականի երկրորդ կեսին առաջատար երկրները չպաստվաստված քաղաքացիների մուտքի սահմանափակումներ կմտցնեն»,- գրել է Ն. Փաշինյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել