HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ն. Փաշինյան. «Բանակցային բովանդակությունը փոխվել է, ծռվել է 2015-ի աշնանը, 2016-ի ձմռանը»

Խորհրդարանի հատուկ նիստում ընթանում է վարչապետի ընտրության հարցը: Անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն,  անդրադառնալով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին, ասաց, որ Սարգսյանը բազմաթիվ մեղադրանքներ է հնչեցնում գործող իշխանության հարցեին ԼՂ բանակցությունները տապալելու հարցում: Ըստ Սարգսյանի` գործող իշխանությունը բանակցային գործընթացի տրամաբանությունը փոփոխության է ենթարկել: Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչու է խաթարվել բանակցային գործընթացը:

«Մերժվածի հարցազրույցը լավ առիթ ու հնարավորություն է, որպեսզի մենք բանակցային բովանդակության նոր շերտեր բացենք, որը նախկինում բացելու հարցում որոշակի սահմանափակումներ ունենք: Խոսելով ԼՂ կարգավիճակի ապագա ճշգրտման մասին, որը պետք է նախատեսվեր բանակցային գործընթացով՝ նա օգտագործեց ԼՂ բնակչություն հասկացությունը: Ես վստահ չեմ նախկինում այս եզրույթը օգտագործվել է, թե ոչ, բայց նախորդ ելույթում էլ այդ թեմային մի փոքր անդրադարձել եմ, ենթադրում եմ ռեակցիան այդտեղից է»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի թեկնածուի խոսքով` տարիներ անց, երբ կբացվեն բանակցային որոշակի փաստաթղթեր, բոլորը կիմանան, որ ժամանակին Սերժ Սարգսյանը Մինսկի խմբի միջնորդներին նամակ է հղել` հայտնելով իր մտահոգության մասին ենթադրվող հանրաքվեի վերաբերյալ, թե որքան ադրբեջանցի է այս իմաստով համարվելու ԼՂ բնակիչ:

«Էս փաստից մենք իմանում ենք, որ պոտենցիալ հանրաքվեին պետք է մասնակցեն ԼՂ բնակիչ ադրբեջանցիներ, ադրբեջանցիների` ԼՂ բնակիչ լինելու համար պետք է բնակվել ԼՂ-ում, հարց` իրենք որտեղ պետք է բնակվեին: Այս առումով ուզում եմ շնորհակալություն հայտնել մերժվածին, որ էս առիթը տվեց: Միտք է առաջ տարվում, որ ես գիտեի` եթե բանակցողը փոխվի, բանակցության տրամաբանությունը նույնպես կփոխվի: Կանցնեն տարիներ, և կբացվի բանակցային գործընթացի փաստաթղթերի տրամաբանությունը, և մենք կպարզենք, որ բանակցային բովանդակությունը փոխվել է, ծռվել է 2015-ի աշնանը, 2016-ի ձմռանը: Եթե Սերժ Սարգսյանը որոշել է, որ պետք է բացահայտումներ անի, թող բարի լինի պատմել մարդկանց այդ իրադարձություններից»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի` իր խոսքերն ապացուցող փաստաթղթեր, արձանագրություններ կան, որոնց հետ աշխատել է 2018-ին վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter