
Խորհրդարանը վարչապետ չընտրեց
Խորհրդարանը հատուկ նիստում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին չընտրեց: Քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնեց, որ խորհրդարանի արձակման համար իրենք միակ թեկնածուին ձեռնպահ կքվեարկեն:
Հիշեցնենք, որ յոթ օր անց վարչապետի ընտրության երկրորդ փուլն է, այդ անգամ էլ վարչապետ չընտրվելու պարագայում խորհրդարանն իրավունքի ուժով կարձակվի:
Խորհրդարանն իրավունքի ուժով արձակվելու դեպքում հունիսի 20-ին կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել