HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ղրղզստանը նոր տվյալներ է հրապարակել Տաջիկստանի հետ բախումների ժամանակ տուժածների վերաբերյալ

Ղրղզստանի քաղաքացիների թիվը, որոնք տուժել են Տաջիկստանի հետ միջսահմանային վերջին բախումների ժամանակ, հասել է 183-ի, 34 մարդ էլ զոհվել է։ Այդ մասին երկուշաբթի օրը՝ մայիսի 3-ին, հայտարարել է Ղրղզստանի առողջապահության փոխնախարար Ալիզա Սոլտոնբեկովան։ Նրա խոսքերով՝ 99 քաղաքացի վիրավորվել է, այդ թվում` 75 քաղաքացիական անձ նախկինի պես շարունակում է գտնվել բուժհաստատություններում։

Միևնույն ժամանակ, Տաջիկստանի լրատվամիջոցները հայտնում են Տաջիկստանի առնվազն 8 քաղաքացիների մահվան մասին, իսկ տուժածների թիվը հասնում է առնվազն 90-ի։ Պաշտոնական Դուշանբեն դեռևս չի հաստատել այս թվերը։ 

Իրավիճակը տաջիկ-ղրղզական սահմանին լարվել էր ապրիլի 28-ին։ Տաջիկստանի սահմանապահները տեսահսկման խցիկներ էին տեղադրել միջսահմանային «Գոլովնոյ» ջրաբաշխիչ կետի մոտ, ինչին ի պատասխան` ղրղզական կողմը պահանջել էր ապամոնտաժել այն։ Դրանից հետո, երկու երկրների բնակիչները սկսել էին քարեր նետել միմյանց ուղղությամբ։ Ավելի ուշ, իրավիճակը վերածվել էր զինծառայողների մասնակցությամբ հակամարտության, որի ընթացքում կիրառվել են նաև ականանետեր։ 

Ապրիլի 28-ի երեկոյան կողմերը պայմանավորվել էին հրադադար հաստատել և սահմաններից հետ քաշել զինված ստորաբաժանումները, սակայն հաջորդ օրը փոխհրաձգությունը վերսկսվել էր։ Մայիսի 1-ին Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիևը և Տաջիկստանի Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար Սայմումին Յատիմովը Բատկենի մարզում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ստորագրել էին արձանագրություն՝ հրադադարի հաստատման վերաբերյալ։ Ղրղզստանի իշխանությունները մայիսի 1-ը և 2-ը հայտարարել էին ազգային սգո օր։ Երկրի նախագահ Սադըր Ժապարովը Տաջիկստանին առաջարկել էր ստեղծել Խաղաղության պահպանման հարցերով հանձնաժողով, որը պետք է կանխարգելի հնարավոր նոր հակամարտությունները երկու երկրների միջև։

Լուսանկարը՝ Sputnik / Tabyldy Kadyrbekov

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter