
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ, «Սկոլկովո» հիմնադրամի նախագահ Արկադի Դվորկովիչին: Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը։
«Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանում շախմատի զարգացման հեռանկարների շուրջ: Ընդգծվել են մեր երկրի շախմատային հարուստ ավանդույթներն ու դրանք պահպանելու և զարգացնելու կարևորությունը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև «Սկոլկովո» միջազգային գիտակրթական կենտրոնի հետ նախագահական ATOM նախաձեռնության շրջանակներում համագործակցության հնարավորություններին», - նշված է կայքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել