HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Զինված ուժերի հրամկազմը պրակտիկա կանցնի տարբեր երկրների զորամասերում

Բանակի բարեփոխումները վերաբերում են բոլոր ոլորտներին` սկսած օրենսդրությունից, վերջացրած կրթական համակարգով: Այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին ասաց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը` արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանի հարցին:

«Մենք խնդիր ունենք համապատատասխանեցնել այսօրվա բանակը ստեղծված նոր ռազմաքաղաքական իրավիճակին, այստեղ բնական է՝ անդրադառնում ենք նաև բուհերին»,- ասաց նա:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով` կադրային փոփոխություններ են սպասվում, իսկ իր հանձնարարությամբ արված ուսումնասիրությունը պարզել է, որ ռազմական բուհերի դասախոսապրոֆեսորական կազմը չունի մարտական փորձ:

«Նրանց կուղարկենք զորք, իսկ ով այդ փորձը ունի, կբերենք համալսարաններ»,-ասաց Հարությունյանը:

Վաղարշակ Հարությունյանի ներկայացմամբ` ՊՆ-ն նոր սպառազինության ձեռքբերման ծրագիր ունի, հետևաբար պետք է այդ զինատեսակները ներդնել ռազմական բուհերում, որ սաները սովորեն ժամանակից զինտեխնիկային տիրապետել: Հարությունյանը նաև հայտնեց, որ ՌԴ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել անսահմանափակ քանակի սաների ուսանում ՌԴ ռազմական վարժարաններում:

«Նաև մեր հրամկազմը կանցնի պրակտիկա տարբեր պետությունների զորամասերում, որպեսզի սպայական կազմը տիրապետի ժամանակակից մարտավարությանը, ռազմավարությանը»,-ասաց պաշտպանության նախարարի պաշտոնակատարը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter