HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Հովակիմյան․ «ԸՕ-ի որևէ սահմանափակում ֆինանսական ռեսուրս ունեցող ուժի հնարավորությունները չի սահմանափակի»

Ընտրական օրենսգրքի (ԸՕ) փոփոխությունների, ընտրական գործընթացի հանցագործությունների վերաբերյալ «Հետք»-ը զրուցել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հետ։

Պատգամավորը վստահեցնում է, որ նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածը Քրեական օրենսգրքի նախագծում ներառվել է մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած հայտնի այցը։ Նա հիշեցնում է, որ նախկինում ընդդիմության քարոզարշավները հաճախ էին խոչընդոտվում, սակայն քրեական հետապնդում հնարավոր չէր լինում իրականացնել խոչընդոտած անձանց նկատմամբ օրենսդրության բացերի պատճառով։ Պատգամավորը համակարծիք չԷ մեր այն դիտարկմանը, որ քաղաքական իրավիճակով պայմանավորված՝ այդ կարգավորման գլխավոր շահառուն այսօր գործող իշխանություններն են լինելու։ Կարգավորումը նա չի համարում մահակ Սյունիքում հնարավոր բողոքի ակցիաներ անողների դեմ, այլ մահակ է համարում հանցագործների դեմ։

Նախընտրական փուլում ֆինասավորման նկատմամբ առաջարկվող կարգավորումները Ընտրական օրենսգրքի հիմնական փաթեթում այդպես էլ չեն ներառվի։ Վահագն Հովակիմյանը կարծում է, որ հիմնադրամների նկատմամբ առաջարկվող վերահսկողության նոր գործիքակազմի իրացնելիությունը կարող էր բերել լուրջ քաղաքական հետևանքների։ Նա նաև համոզված է, որ Ընտրական օրենսգրքի որևէ սահմանափակում չի կարող ֆինանսական ռեսուրս ունեցող քաղաքական ուժի հնարավորությունները սահմանափակել, ընդամենը թղթաբանությունն է ավելացնում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter