
Հյուսիսային պողոտայում տեղակայվել է շարժական պատվաստումային խումբ
ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ ձևավորված շարժական պատվաստումային խումբը տեղակայվել է Երևանի Հյուսիսային պողոտայում: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։
«Արդեն իսկ բազմաթիվ քաղաքացիներ դիմել և ստացել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստում»,- հայտնում է առողջապահության նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել