HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մինսկի խումբը կոչ է արել վերադարձնել գերիներին եւ վերսկսել քաղաքական երկխոսությունը

ԵԱՀԿ Մինսկի խումբը ողջունել է հայ ռազմագերիներ Ռոբերտ Վարդանյանի, Սամվել Շուխյանի եւ Սեյրան Թամրազյանի ազատ արձակումը եւ կոչ արել արագ ավարտել բոլոր բանտարկյալների, կալանավորվածների և պահվող այլ անձանց փոխանակման գործընթացը և կատարել իրենց պարտավորությունները՝ մարդկային վերաբերմունք ցուցաբերել կալանավորների նկատմամբ։

Հղում անելով ապրիլի 13-ի իրենց հայտարարությանը՝ համանախագահները կողմերին կոչ են անում փոխանակել բոլոր տվյալները, որոնք անհրաժեշտ են հակամարտության շրջանների արդյունավետ ականազերծում իրականացնելու և Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումները վերացնելու համար, այդ թվում՝ միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Համանախագահները կողմերին կոչ են անում կոնկրետ քայլեր ձեռնարկել կայուն խաղաղության հաստատմանը նպաստող փոխվստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ՝ ապրիլի 13-ի համանախագահների հայտարարության մեջ շարադրված մնացած խնդրահարույց հարցերի լուծման ճանապարհով:

«Սա ներառում է առաջին իսկ հնարավորության դեպքում համանախագահների հովանու ներքո բարձր մակարդակի քաղաքական երկխոսության վերսկսումը»,- ասված է ԵԱԿՀ ՄԽ համանախագահների՝ մայիսի 5-ի հայտարարության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter