HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Մայիսի 5-ին աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ մայիսի 6-ի առավոտյան Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս մասին տեղեկություն է հրապարակել ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Այցից հետո ԱԳՆ-ում կայանալու է Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Աշխատանքային այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: 

Կեսօրին նախատեսված է Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը: 

Երեւանյան այցից հետո նախատեսվում է Լավրովի այցը Բաքու։ Ինչպես հայտարարել էր ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, Լավրովը Երևանում և Բաքվում կքննարկի 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունների իրագործումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter