HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

2 մլրդ 942 մլն՝ դպրոցների և մանկապարտեզների կառուցման համար

Կառավարությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջեն կավելացնի 2 մլրդ 942 մլն դրամով:

Նախագծով նախատեսվում է գումարը հատկացնել Քաղաքաշինության կոմիտեին՝ փոքրաքանակ երեխաներով համալրված 15 դպրոցի մոդուլային շենքերի կառուցման աշխատանքների շարունակականության ապահովման համար, ինչպես նաև՝ Արմավիրի մարզի Արևիկ համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման և 9 համայնքում նույն տիպի մանկապարտեզների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման և շինարարական աշխատանքների մեկնարկի համար: Որոշումն ընդունվեց Կառավարության մայիսի 6-ի նիստում:

15 դպրոց կառուցելու նպատակով հատկացվել է 1.5 մլրդ դրամ: Մեկական դպրոց կկառուցվի Արարատում, Արմավիրում, Շիրակում, Վայոց Ձորում, 2-ական դպրոց՝ Արագածոտնի մարզում, Գեղարքունիքում, Կոտայքում, Լոռիում, 3 դպրոց էլ՝ Սյունիքում:

Ըստ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարի՝ դպրոցները կունենան ապաստարաններ և, ըստ էության, կլինեն համայնքային կենտրոններ:

1 մլրդ 396 մլն դրամ էլ կհատկացվի 9 համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզների կառուցման համար:

Արմավիրի մարզի Արևիկ համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցումը նախատեսվում է ավարտել այս տարի, որի համար պլանավորվել է ծախսել 496 մլն դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter