HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններ Ռոզալիա Աբգարյանին, Շողիկ Սարաֆյանին, Պապին Մարուխյանին և Խաչիկ Հովակիմյանին: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նրանց ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 76-րդ տարեդարձի առիթով: «Ազատությունն ու հաղթանակը երբեք չեն մատուցվում որպես նվեր, դրանք ձեռք են բերվել ձեր կամքի ու ջանքերի շնորհիվ, ձեր առողջության գնով»,-ասել է նախագահը:

Ջերմ մթնոլորտում նախագահ Սարգսյանը զրուցել է վետերանների հետ: Նրանք իրենց հիշողություններն են պատմել պատերազմի տարիների, իրենց անցած մարտական ուղու, Հաղթանակի օրվա՝ մայիսի 9-ի զգացողությունների մասին, խաղաղության իրենց մաղթանքները փոխանցել ողջ հայ ժողովրդին:

Նախագահը հյուրերին և, հանձինս նրանց, բոլոր վետերաններին մաղթել է քաջառողջություն՝ նշելով, որ նրանց կյանքի պատմությունները ռազմահայրենասիրական դաս են սերունդների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter