HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Նաղդալյան. Հայաստանը վերադարձրել է ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել է գերիների խնդրի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 5-ի հայտարարությանը և միջազգային գործընկերների հայտարարություններում հնչող՝ բոլոր կողմերից գերիների ազատ արձակման կոչին:

Կա՞ն արդյոք Հայաստանում ադրբեջանցի ռազմագերիներ կամ այլ ձերբակալվածներ:

Հայաստանն ամբողջությամբ կատարել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ 8-րդ կետով ստանձնած իր պարտավորությունները և վերադարձրել ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին, այդ թվում՝  2014թ. անչափահասի սպանության համար դատապարտված երկու անձանց:

Ադրբեջանի վրա տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների օրեցօր աճող ճնշումը ցույց է տալիս, որ ձևավորվում է միջազգային հանրության կոնսենսուս հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց շուտափույթ հայրենադարձման վերաբերյալ՝ միջազգային հումանիտար իրավունքի պահանջներին համաձայն:

Մեկնաբանելով Ադրբեջանի կողմից հնչող մեղադրանքները՝ արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորած անձանց և ականապատման մասին տեղեկատվություն չտրամադրելու վերաբերյալ, Աննա Նաղդալյանն ասել է. «Գերիների ազատ արձակման հարցում օրեցօր ուժեղացող միջազգային ճնշման լույսի ներքո Ադրբեջանը փորձում է առաջ քաշել կեղծ օրակարգեր՝ արդարացում փնտրելով իր իսկ կողմից ստանձնած մարդասիրական պարտավորությունների չկատարման համար:

Հայաստանը մշտապես պատրաստակամ է համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ մարդասիրական բնույթի խնդիրների լուծման ուղղությամբ»:

Մեկնաբանություններ (1)

Vahe Ohanian
Instead of waging war, why didn't the United States Secretaries of State or France suggest that the Azeri citizenry file to seek tort remedies offered by the United States pursuant to 28 USC 1350? Aliyev could have simply asked for Statute of Limitations and immunity waivers by Artsakh's government and citizens in exchange for the same for Artsakh’s government and citizens. It would have been a lot cheaper and saved thousands of lives and years of futile stalemates. It could have saved billions of US paid taxpayer funds as well. No rocket science involved since this law was around after the Revolutionary War.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter