
Սահմանային շերտում գտնվող ինժեներական կառույցների նկարահանումները կարգելվեն
Խորհրդարանը 76 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը:
Փոփոխություններով առաջարկվում է սահմանային շերտում գտնվող ինժեներական կառույցները, արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենք-շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները առանց համապատասխան թույլտվության արգելել տեսալուսանկարահանող սարքերով նկարահանել:
Սահմանային շերտ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու, ինչպես նաև բնակվելու կանոնները խախտելն առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով (100 հազար դրամ): Արգելքը վերաբերում է նաև անօդաչու թռչող սարքերով նկարահանումներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել