HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Սննդամթերքի մակնշումը կդառնա ավելի ընթեռնելի. փոփոխություններն ուժի մեջ են մտել

Ուժի մեջ են մտել Մաքսային միության 022/2011՝ «Սննդամթերքը՝ մակնշման մասով» տեխնիկական կանոնակարգում փոփոխությունները, ու ավարտվել է արտադրողների համար սահմանված անցումային փուլը, որի ընթացքում թույլատրվում էր ԵԱՏՄ մաքսային տարածքում շրջանառել նախկին մակնշման պահանջներով արտադրված սննդամթերք։ Հիմա արտադրողները պարտավոր են ապրանքները մակնշել՝ նոր պահանջների համաձայն։

Այդ փոփոխությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կատարել էր մոտ 3 տարի առաջ՝ 2018թ սեպտեմբերին։ Այդ ժամանակ ԵՏՀ-ն հստակեցրել էր ապրանքների մակնշման պահանջները, որոնց նպատակն էր սպառողական փաթեթների վրայի տեղեկությունները դարձնել ավելի ընթեռնելի։

Այդ փոփոխություններով, մասնավորապես, սահմանվել էին տառատեսակի բարձրությանը վերաբերող պահանջներ, որոնցով փաթեթի վրա նշվում են առանձին տեղեկությունները, ինչպես նաև՝ սահմանվել էին պահանջներ սննդամթերքի փաթեթի վրա հորինված անուններ մակնշելու համար. նոր փոփոխություններով՝ այդ մասին պետք է հստակ նշվի փաթեթի վրա՝ անվանման մեջ կամ դրա անմիջական հարևանությամբ, օրինակ, «պլոմբիր Հիացմունք»։

Արտադրման և պահպանման ժամկետի մասին տեղեկությունները պետք է նշվեն ոչ պակաս, քանմմ տառաչափով՝ փոքրատառ, իսկ բաղադրության, պահման պայմանների, արտադրողի անվան, գտնվելու վայրի այլնի մասին տեղեկությունները՝ ոչ պակաս, քան 0,8 մմ տառաչափով՝ նույնպես փոքրատառ։

Սահմանվել են նաև մակնշման հատուկ չափանիշներ տվյալ ապրանքատեսակում չօգտագործված բաղադրատարրերի մասով։ Օրինակ՝ «առանց ԳՄՕ» կամ «առանց կոնսերվանտների»։

Բացի այդ,  փոփոխություններով հստակեցվել են «դյուրընթեռնելիություն», «պարզություն» հասկացությունները. «դյուրընթեռնելիության» չափանիշներից է համարվում, օրինակ, մակնշման մեջ օգտագործվող տառատեսակի հստակությունն ու հասկանալիությունը, ինչպես նաև՝ փաթեթի ֆոնային գույնի և մակնշման տառերի գույնի հակադրությունը՝ ապահովելով դրանց հնարավորինս հեշտ ընթերցումը` առանց հատուկ օպտիկական սարքերի օգտագործման (բացառությամբ օպտիկական ակնոցների և կոնտակտային լինզաների):

Իսկ «պարզություն» ցուցիչ է տեղեկատվության միանշանակ փոխանցումը՝ առանց երկիմաստության՝ թե' տեքստի, թե' պատկերի միջոցով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter