
«Գիտության զարգացման վերաբերյալ կուսակցությունները պետք է լուծումներ առաջարկեն»․ զրույց Տիգրան Շահվերդյանի հետ
Գործող կառավարության և «Գիտուժ» նախաձեռնության միջև երկխոսությունը դադարել է։ Գիտության զարգացման հարցերը նախաձեռնության անդամները վերջին անգամ մարտի 11-ին են քննարկել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ։ Այդ ժամանակ գործադիրում ընդունել են առկա խնդիրները, սակայն դրանց լուծման ուղղությամբ առաջարկվող տարբերակները «Գիտուժ»-ի անդամների մոտ կասկած են հարուցել։
«Գիտուժ» նախաձեռնության անդամ, Robomart ընկերության համահիմնադիր Տիգրան Շահվերդյանի հետ «Հետք»-ը զրուցել է գիտության նկատմամբ իշխանության վերաբերմունքի, առաջիկա ընտրություններում հնարավոր թեկնածուների՝ գիտության վերաբերյալ խոստումների և ծրագրերի մասին։
Տիգրան Շահվերդյանը նշում է, որ քաղաքական ուժերը իրենց ծրագրերում պետք է հստակ տարանջատեն կրթությունը գիտությունից և գիտության վերաբերյալ լուծումներ առաջարկեն։
«Գիտուժ» նախաձեռնության անդամը շեշտում է, որ իրենք որևէ քաղաքական ուժի չեն սատարում և իրենց նպատակն է, որ Հայաստանում գիտությանը զարկ տրվի։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել