
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 267 նոր դեպք, մահացել է 19 մարդ
Մայիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 267 նոր դեպք՝ կատարված 3723 թեստավորումից: Մահացել է 19 մարդ, առողջացել՝ 674-ը։
Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ մինչ օրս հիվանդության ընդհանուր 220217 դեպք է գրանցվել, որոնցից 206752-ն` առողջացած, 4291-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8124 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1026974 թեստավորում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել