
Գևորգ Թամամյան. «5165» շարժումը ստեղծվել է, որ ժողովրդին ցույց տա՝ կա այլընտրանք»
Նորաստեղծ «5165» շարժման համահիմնադիր, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ Գևորգ Թամամյանը «Հետքի» հետ զրույցում մանրամասնում է, թե ինչու է հետաքրքրվում քաղաքականությամբ: Նորաստեղծ շարժման առաջին համագումարը կայացել է ապրիլի 25-ին, շարժման առաջնորդն է «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի տնօրեն, «Որդուս» հասարակական կազմակերպության տնօրեն Կարին Տոնոյանը:
Ըստ մեր զրուցակցի՝ հետպատերազմյան իրավիճակն այնպիսին է, որ փաստացի ամեն օր «երկիրը ձեռքից գնում է»: Իշխանությունը, որը պատասխանատու է ներկա իրողությունների համար, որևէ գործուն քայլ չի ձեռնարկում երկրի սահմանների անվտանգությունն ապահովելու համար:
Թամամյանի համոզմամբ՝ ներկա իշխանություններին ձեռնտու է, որ իրենց քաղաքական հակառակորդը լինեն նախկին իշխանությունները, նախկինների համար էլ ձեռնտու է, որ հակառակորդի դերում լինի գործող իշխանությունը, և ահա այդ իրադրության մեջ իրենց հիմնադրած շարժումը կարող է լինել այլընտրանք երկուսի համար էլ:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Մեկնաբանել