HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանը մի քանի շաբաթից կարող է բացել ցամաքային սահմանները

Վրաստանի իշխանությունները նախատեսում են մի քանի շաբաթից բացել ցամաքային սահմանները։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան։ Նախարարի կանխատեսմամբ՝ հենց այդ ժամանակ կավարտվի կորոնավիրուսի երրորդ ալիքը։ 

«Ցամաքային սահմանների անվտանգ բացումը զբոսաշրջության հիմնական խթաններից մեկն է։ Ընդհանուր առմամբ, ցամաքային սահմանների բացումը նախատեսվում է, սակայն ժամանակի հետ զուգընթաց այն պետք է համընկնի երրորդ ալիքի ավարտի հետ։ Հավանական է, որ դա առաջիկա մի քանի շաբաթվա հարց է»,- լրագրողներին հայտարարել է Նատիա Տուրնավան։

Վրաստանի իշխանությունները ցամաքային սահմանը փակել էին 2020 թվականի մարտին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Ընդորում, ՀՀ քաղաքացիները, որոնք ստացել են կորոնավիրուսի պատվաստում, օդային ճանապարհով կարող են ժամանել Վրաստան։ Վրացական իշխանությունների ներկայացուցիչները հայտնել են, որ համավարակի պայմաններում օդային ճանապարհով ժամանող զբոսաշրջիկներին վերահսկելն ավելի հեշտ է, քան ցամաքային ճանապարհով ժամանողներին։

Լուսանկարը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter