HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Հետք»-ի հրապարակման հիման վրա ՍԱՏՄ-ն դիտարկում կիրականացնի «Դեմի ֆարմ» և «Էմիլի Ֆարմ» ընկերություններում

«Հետք»-ն ուսումնասիրել էր կենսաբանական հավելումների շուկան և հայտնաբերել, որ «Էմիլի Ֆարմ» դեղատնային ցանցում վաճառվում են երեխաների համար նախատեսված կանադական «Herbaland» վիտամինները (մատակարար՝ «Դեմի ֆարմ»), որոնք պետական գրանցում էին ստացել շատ կարճ ժամանակահատվածում, գրանցումն էլ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի նորմերի խախտումներով իրականացրել էր Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող «Ակադեմիկոս Ս Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ը։

Խախտումները վերաբերում էին ինչպես ապրանքների մակնշմանը, այնպես էլ՝ հավելումների նույնականացմանը, լաբորատոր փորձաքննության ցուցանիշներին, չփորձաքննված բաղադրատարրերին և այլն։ Օրինակ, վիտամին D,  կալցիում, օմեգա-3 պարունակող վիտամինները գրանցվել էին՝ առանց դրանց չափը հավելումների մեջ ստուգելու, ինչը հատկապես կարևոր է վիտամինների դեպքում, քանի որ կախված դոզավորման չափից` դրանք կարող են լինել կա’մ դեղ, կա’մ հավելում։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից «Հետք»-ին հայտնեցին, որ ուսումնասիրել են այդ հրապարակումը և որոշում կայացրել «Herbaland» մանկական վիտամինների դիտարկում իրականացնել «Դեմի ֆարմ», «Էմիլի Ֆարմ» ընկերություններում։

Արդյունքների մասին ՍԱՏՄ-ն կհայտնի առաջիկայում։

Նշենք, որ «Սննդամթերքի անվտանգության մասին» ՄՄ ՏԿ 021/2011 կանոնակարգի 24-րդ հոդվածի 6-րդ կետը սահմանում է, որ «մասնագիտացված սննդի պետական ​​գրանցումը կարող է դադարեցվել կամ կասեցվել գրանցման մարմնի կողմից այն դեպքերում, երբ այն չի համապատասխանում սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ինչը հաստատվել է պետական վերահսկողությամբ և (կամ) Մաքսային միության անդամ պետության դատական ​​համակարգի որոշմամբ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter