HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Արարատը» նվաճեց Հայաստանի գավաթը

Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում Երևանի «Արարատը» 3։1 հաշվով պարտության մատնեց Երևանի «Ալաշկերտին» ու իր պատմության մեջ 6-րդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր։ Խաղը տեղի ունեցավ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։

Հանդիպման հաշիվը շատ արագ բացվեց։ 12-րդ րոպեին ստանալով Էդգար Մալաքյանի փոխանցումը՝ Աղվան Պապիկյանը հեռվից կատարած հարվածով գրավեց «Ալաշկերտի» դարպասը՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ։

Ալաշկերտը դեռ չէր հասցրել ուշքի գալ բաց թողած գոլից հետո, երբ 18-րդ րոպեին երկրորդ գնդակն ընդունեց։ Դավիթ Խուրցիձեի փոխանցումից հետո հարվածային դիրքում հայտնվեց Մորի Կոնեն և հաշիվը դարձրեց 2։0։

Երկրորդ կեսում ևս շատ արագ գոլ խփվեց և «Արարատի» առավելությունը արդեն խոշոր դարձավ։ 55-րդ րոպեին Կարեն Մուրադյանի հրաշալի փոխանցումից հետո կրկին նպաստավոր դիրքում հայտնվեց Մորի Կոնեն և երրորդ գնդակն ուղարկեց «Ալաշկերտի» դարպասը՝ դառնալով դուբլի հեղինակ։ 85-րդ րոպեին «Ակաշկերտը» Միհրան Մանասյանի խփած գոլի շնորհիվ կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, սակայն բեկել խաղի ընթացքը այդպես էլ չհաջողվեց։ Այսպիսով, Երևանի «Արարատը» դարձավ Հայաստանի գավաթի 2020-21թթ․ խաղարկության հաղթող։

Իր պատմության ընթացքում «Արարատը» Հայաստանի գավաթը նվաճել է նաև 1993, 1994, 1995, 1997 և 2008 թվականներին։ Երևանյան թիմի վերջին տիտղոսները 2008 թվականին նվաճած Հայաստանի գավաթն ու սուպերգավաթն էին։

Նշենք, որ «Արարատն» ու «Ալաշկերտը» պայքարում են նաև Հայաստանի չեմպիոնության համար։ Այս պահին «Ալաշկերտը» 37 միավորով 2-3-րդ հորիզոնականներն է կիսում «Արարատ-Արմենիայի» հետ, իսկ «Արարատը» 36 միավորով՝ 4-րդն է։ Մրցաշարային աղյուսակը 41 միավորով գլխավորում է «Նոան», թեպետ վերջինս՝ երկու, իսկ «Արարատ-Արմենիան» մեկ խաղ ավել են անցկացրել։

Լուսանկարները՝ «Արարատի» մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter