
Կորոնավիրուսային հիվանդության 67 նոր դեպք է հաստատվել, մահացել է 10 մարդ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 67 նոր դեպք, ընդհանուր՝ 220927 դեպք, որոնցից 208899-ն` առողջացած, 4333-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6635 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 1039050 թեստավորում: Երեկ կատարվել է 2377 թեստավորում:
ԱՆ-ն հայտնում է, որ 445 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 10 դեպք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել