HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսիան կրկին կոչ է արել անհապաղ դուրս բերել ադրբեջանական զինուժը Հայաստանի տարածքից

Ֆրանսիայի Արտաքին գործերի եւ Եվրոպայի հարցերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը մայիսի 17-ին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Նա արտահայտել է Ֆրանսիայի «խիստ մտահոգությունը հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարվածության առնչությամբ եւ Ֆրանսիայի հանձնառությունը՝ պահպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։ «Ֆրանսիան մեծ ուշադրությամբ հետեւում է իրավիճակին եւ կոչ է անում կողմերին շարունակել քննարկումը՝ հասնելու հայկական տարածքից ադրբեջանական զինուժի անհապաղ դուրսբերմանը»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ինչ վերաբերում է նախորդ տարվա նոյեմբերի 9-ին կնքված հայտարարությունից հետո առկախված հարցերին, մասնավորապես՝ բոլոր հայ գերիների աազատ արձակմանը, ապա Ֆրանսիան վերահաստատել է իր կոչը, որն արտահայտված է նաեւ Մինսկի խմբի ապրիլի 13-ի հայտարարության մեջ՝ ուղիղ երկխոսություն սկսել կողմերի միջեւ բարձր մակարդակով, Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, քննարկելու հարցերի համախումբը եւ հասնելու գլոբալ համաձայնագրի կնքմանը, որը տարածաշրջանում կայուն եւ տեւական խաղաղություն եւ անվտանգություն կերաշխավորի։

Լուսանկարում՝ Ժան Իվ Լը Դրիանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter