
Գրանցվել է կորոնավիրուսի 212 նոր դեպք. մահացել է 17 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 212-ով՝ ընդհանուր կազմելով 221 139: Նախօրեին կատարվել է 3771 թեստավորում (ընդհանուր՝ 1 042 821): Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը:
Մահացել է 13 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 4346 է:
Առողջացել է ևս 323 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 209 222-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 6507 քաղաքացի:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1064 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել