HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

ԵԽԽՎ զեկուցողը հայ-ադրբեջանական հակամարտության մարդասիրական հետևանքներն ուսումնասիրելու համար կայցելի Երևան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցող Փոլ Գավանը մայիսի 19-22-ը Միգրացիայի, փախստականների և բնակչության հարցերով հանձնաժողովի հանձնարարությամբ կլինի Երևանում հայ-ադրբեջանական հակամարտության մարդասիրական հետևանքները ուսումնասիրելու համար։ Այցի արդյունքներով Փոլ Գավանը այդ թեմայով զեկույց կնախապատրաստի։

Նա հանդիպումներ է ունենալու ԱԺ պատգամավորների, այդ թվում՝ ԱԺ նախագահի հետ, ինչպես նաև տարբեր նախարարությունների ներկայացուցիչների, որոնք զբաղվում են հակամարտության մարդասիրական հետևանքներով։ Ըստ ԵԽԽՎ հաղորդագրության՝  Փոլ Գավանը նաև հնարավորություն կունենա լսելու տեղահանված անձանց, գերիների և անհետ կորածների ընտանիքներին, և կհանդիպի հոգևոր առաջնորդներին, Մարդու իրավունքների պաշտպանին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։

«Այցը նաև թույլ կտա նրան ավելի լավ հասկանալու Հայաստանում այդ հարցերով զբաղվով միջազգային  կազմակերպությունների դերը և ներդրումը, այդ թվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ), ՄԱԿ-ի գործակալությունների, մասնավորապես ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակի»,- հայտնում է ԵԽԽՎ-ն։

Փոլ Գավանը լրացուցիչ տեղեկությունների համար ամռանը կայցելի նաև Ադրբեջան: Նա կավարտի իր զեկույցը աշնանը։

Լուսանկարը՝ Sinn Féin-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter