HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլայ Բաղդասարյան․ «Վեթինգի նախագիծը պետք է կյանքի կոչվի հաջորդ ԱԺ-ի կողմից»

Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարում է, որ դատավորներին վեթինգի ենթարկելու նպատակն է հանրության աչքերում բաձրացնել դատական իշխանության հեղինակությունը։

ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել «ՀՀ դատական իշխանություն իրականացնող պաշտոնյաների խոցելիության ստուգման (վեթինգի) մասին» օրենսդրական նախագիծը, որը հեղինակել են պատգամավորներ Արման Բաբաջանյանը և Նիկոլայ Բաղդասարյանը։

«Հետք»-ին տված հարցազրույցում Նիկոլայ Բաղդասարյանը խոսեց նախագծի նպատակից, առաջարկվող կարգավորումներից՝ նշելով, որ նախագծով չեն ցանկանում ձերբազատվել որոշ դատավորներից։

Հարցին, թե ինչո՞ւ են նախընտրական փուլում շրջանառության մեջ դրել այս նախագիծը, Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց, որ կորոնավիրուսն ու պատերազմը հետաձգեցին գործընթացը։ Իշխանությունները նախատեսել էին 2020 թ.-ին վեթինգի մեխանիզմը ներդնել և ունեցել են խորհրդարանական ուժերի հետ կոնսենսուս այս հարցում։

«Այս նախագիծը պետք է կյանքի կոչվի հաջորդ ԱԺ–ի կողմից։ Կարծում եմ, որ հաջորդիվ ԱԺ-ն առաջին քայլը պետք է անի, որ այս նախագիծը դնի շրջանառության մեջ և արդեն քննարկված լինելով ԱԺ-ի ֆրակցիաների կողմից՝ այն ընդունվի»,- հայտարարեց Նիկոլայ Բաղդասարյանը։ 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորին հիշեցրինք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե դատարաններն արդեն այնպիսի որոշումներ են կայացնում, որ իշխանություններն են դրանից «նեղվում» և հարցրինք՝ արդյո՞ք սա մահակ չէ որոշ դատավորների համար։

Նիկոլայ Բաղդասարյանը կրկնեց կոնսենսուսի վերաբերյալ իր այն միտքը, որ նախագիծը պետք է անպայման բոլոր ուժերի համաձայնությունը ստանա։

ԱԺ պատգամավորը կարծում է, որ մինչ վեթինգի մեխանիզմը ներդրվի, բազմաթիվ դատավորներ ազատման դիմումներ կգրեն, որպեսզի խուսափեն վեթինգի ենթարկվելուց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter