HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն իրավասու չէ ստորագրել որևէ փաստաթուղթ ՀՀ-ի անունից. «5165 շարժում»

«5165» շարժումն արձագանքել է Կառավարության մայիսի 20-ի նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ քննարկվող փաստաթղթի մասին։  

«Այսօր վարչապետի Ժ/Պ Նիկոլ Փաշինյանն արել է հայտարարություն այն մասին, որ պատրաստվում է ՀՀ-ի անունից Ադրբեջանի հետ ստորագրել փաստաթուղթ, ինչը կարող է վերաբերել ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը:

Ելնելով այն հանգամանքից, որ վարչապետն ու կառավարությունը տվել են հրաժարական ՀՀ ազգաբնակչության շրջանում վստահության էական կորստի հիմքով, գտնում ենք, որ այս պայմաններում վարչապետն իրավասու չէ ստորագրել որևէ փաստաթուղթ ՀՀ-ի անունից:

Ելնելով նաև այն հանգամանքից, որ տեղեկություններ են շրջանառվում ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանին զիջումներ անելու մասին, պահանջում ենք Նիկոլ Փաշինյանից անհապաղ հրապարակել փաստաթղթի նախագիծը, հրապարակային դարձնել դելիմիտացիայի և դեմարկացիայի մեխանիզմները, ներառյալ այն, թե Խորհրդային Հայաստանի ո՞ր ժամանակաշրջանի քարտեզներն են դրված գործընթացի հիմքում, և ՀՀ-ի անունից չստորագրել որևէ փաստաթուղթ: Նաև պահանջում ենք այն ուժերից, որոնք տիրապետում են փաստաթղթի նախագծին և դրան անչվող տեղեկատվությանը, այդ ամենն ամբողջությամբ հասանելի դարձնել հասարակությանը»:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter