HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մինչև Հայաստանում նոր իշխանությունների ձևավորումը ոչ մի բանակցություն պետք չէ վարվի և ոչ մի փաստաթուղթ պետք չէ ստորագրվի. ԼՀԿ

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր ուժերին առաջարկում է միասնական փաստաթուղթ ստորագրել առ այն, որ մինչև Հայաստանում նոր իշխանությունների ձևավորումը ոչ մի բանակցություն պետք չէ վարվի և ոչ մի փաստաթուղթ պետք չէ ստորագրվի առկա իշխանության և նրա ժամանակավոր պաշտոնակատարների կողմից։

«Ընտրությունների արդյունքում Հայաստանի ժողովրդի ձևավորած նոր իշխանությունները միայն կբանակցեն կամ կվերաբանակցեն ցանկացած երկկողմանի կամ բազմակողմ փաստաթղթի շուրջ և կկայացնեն համապատասխան որոշումներ»,- ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, խոսքը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի վերաբերյալ փաստաթղթի հնարավոր ստորագրման մասին է, որի վերաբերյալ հայտարարություն արեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter