HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Սա նուրբ թեմա է»․ Պեսկովը մեկնաբանել է եռակողմ հայտարարության մասին հրապարակումը

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է նախօրեին համացանցում տարածված ենթադրյալ եռակողմ հայտարարությունը, որը պատրաստվում են ստորագրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Կրեմլի խոսնակը հրապարակված հայտարարությունը՝ «անհեթեթ հրապարակում» է որակել։

«Ընդհանրապես, սա այնքան նուրբ թեմա է և այնքան լուրջ ջանքեր են ներդրվում իրավիճակի կարգավորման համար, որ անհրաժեշտ է շատ զուսպ վերաբերվել այդպիսի անհեթեթ հրապարակումներին և պետք է կենտրոնանալ միայն պաշտոնական աղբյուրների վրա»,- հայտարարել է Պեսկովը՝ պատասխանելով հրապարկված եռակողմ հայտարարության մասին РИА Новости-ի հարցին։

Նախօրեին համացանցում հրապարկված երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարաությունը վերաբերում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին, որոնք իրականացնելու համար պետք է ստեղծվի հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով, որում Ռուսաստանը հանդես է գալու խորհրդատուի կարգավիճակով։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարված իրավիճակ է ստեղծվել, քանի որ ադրբեջանական զինված ուժերը Սյունիքի (Սև լճի մոտակայքում) և Գեղարքունիքի (Վարդենիսի տարածաշրջան) մարզերում առաջ են եկել և տեղակայվել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Օրեր շարունակ կողմերի միջև բանակցություններ են ընթանում իրավիճակը կարգավորելու համար։

Լուսանկարը՝ Сергей Бобылев/ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter