HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովհաննես Ավետիսյան. «Հանձնաժողովով փորձելու են պարտադրել Ադրբեջանի սովետական քարտեզների ճանաչում»

Պետական կառավարման փորձագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը կարծում է, որ գործող իշխանության միջոցով Հայաստանին պարտադրում են մեր շահերից չբխող գործողություններ։ Հովհաննես Ավետիսյանը «Հետք»–ի հետ զրույցում նշեց, որ այդ ծրագրերը կասեցնելու համար պետք է Հայաստանում իշխանության անցնցում փոխանցում լիներ, ինչը տեղի չունեցավ։ 

Նա կարծում է, որ դեռևս հնարավոր է կասեցնել այլ երկրների շահերից բխող գործողությունները: Դրա համար կրկին անհրաժեշտ է, որ գործող իշխանությունները հեռանան, և մինչև արտահերթ ընտրություններն անցումային կառավարում ձևավորվի։ Դա հնարավորություն կտա խուսափելու պարտադրանքներից։

«Հանձնաժողովով փորձելու են պարտադրել Ադրբեջանի՝ նույն այդ սովետական քարտեզների ճանաչում։ Նույնիսկ, եթե չեմ սխալվում, Ալիևը խոսել է այդ մասին, Հայաստանին պարտադրելու են հրաժարում Արցախից և ճանաչում՝ որպես Ադրբեջանի մաս։ Դա հանգեցնելու է նրան, որ այդ ամենը, ինչը զուգորդեն միջպետական պայմանագրերով, այսպես կոչված՝ կոմունիկացիաների, ճանապարհների, երկաթգծերի տեսքով, որոնցից դուրս գալ այևս անհնար կլինի»,– նշեց փորձագետը՝ դա բացատրելով նրանով, որ այդ պայմանագրերը կլինեն միջազգային և երկարաժամկետ, որոնք կբխեն այլոց շահերից։ 

Հովհաննես Ավետիսյանը նշեց նաև, որ այժմ մեզ պարտադրում են տնտեսական գործընթացներ, որոնք համահունչ չեն մեր շահերին։ Անդրադառնալով վերջին օրերին քննարկվող ստորագրվելիք փաստաթղթի վերաբերյալ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ փաստաթուղթը բխում է մեր շահերից, Ավետիսյանը նշեց, որ հավանաբար իշխանությունները մոռացել են 1 տարի առաջ ընդունված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը, որին հակասում են ներկա պրոցեսները։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter