HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոփոխություն «Սպուտնիկ V»-ով պատվաստման կարգում

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ նախատեսված «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութից օգտվելու հնարավորություններն ընդլայնվել են: 

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարի պաշտոնակատարի հրամանի փոփոխությամբ՝ քրոնիկ հիվանդների համար հանվել է «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումների մինչև 54 տարիքային շեմը։

Այսպիսով, «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, սոցիալական խնամքի կենտրոնների 18-ից 54 տարեկան բնակիչների և աշխատակիցների համար: Հիշեցնենք, որ Հայաստանում COVID-19-ի դեմ կիրառվում է 3 պատվաստանյութ՝ «Սպուտնիկ-Վի», «ԱստրաԶենեկա», «Կորոնավակ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter