HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Ռուսաստանն անվանել է «թիվ մեկ սպառնալիք»

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը կարծում է, որ Ռուսաստանն իր երկրի «թիվ մեկ սպառնալիքն» է։ Այդ մասին Ուոլեսը հայտարարել է The Daily Telegraph-ին տված հարցազրույցում: Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարը հատուկ ընդգծել է ռուսական ռազմանավերի և սուզանավերի ակտիվությունը, որոնք «շրջում են Մեծ Բրիտանիայի ափագծի ողջ երկայնքով»։ Մասնավորապես, վերջերս ռուսական սուզանավը նկատվել է Իռլանդական ծովում։ Ըստ Ուոլեսի՝ նման բան վաղուց չի եղել։ 

Բեն Ուոլեսի կարծիքով՝ Մեծ Բրիտանիան փորձել է կրճատել լարվածությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում և «փորձել դիմել այլ մեթոդների»։ Սակայն, բոլոր այդ փորձերը ձախողվել են։ «Քանի Ռուսաստանը չի փոխի իր վարքագիծը, դժվար է հասկանալ, թե ուր ենք մենք շարժվում»,- հայտարարել է Ուոլեսը։ 

2021 թվականի մարտին Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունը ներկայացրել էր այդ երկրի զինված ուժերի արդիականացման ռազմավարությունը, որտեղ հատուկ ուշադրություն էր հատկացվել Ռուսաստանի կողմից առկա սպառնալիքին։ Փաստաթղթով նախատեսվում է նաև 40 %-ով մեծացնել Մեծ Բրիտանիայի միջուկային պոտենցիալը։ ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով բրիտանական զինված ուժերի արդիականացման ռազմավարությունը, հայտարարել էր Մեծ Բրիտանիայի «կայսերական հավակնությունների» մասին։

Լուսանկարը՝ The Daily Mail-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter