HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորոնավիրուսային հիվանդության 34 նոր դեպք է հաստատվել, մահացել է 2 մարդ

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 34 նոր դեպք, ընդհանուր՝ 221982 դեպք, որոնցից 211375-ն` առողջացած, 4394-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5138 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 1062006 թեստավորում: Երեկ կատարվել է 1898 թեստավորում:

ԱՆ-ն հայտնում է, որ 318 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 2 դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1075 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter