HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Յոթ ամսով հարկերից կազատվեն տրիկոտաժե գործվածքներ ներկրողները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը որոշում է ընդունել, որով զրոյացնվել են Եվրասիական տնտեսական միության տարածք ներկրվող տրիկոտոժե գործվածքների առանձին տեսակների (և' մեքենայով, և' ձեռքի գործված) մաքսատուրքը, որոնք կունենան ավելի քան 30 սմ լայնություն։ Որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի վերջին։ Զրոյացումը կլինի ժամանակավոր՝ մինչև 2021թ դեկտեմբրի 31-ը։

Խոսքը մասնավորապես վերաբերում է այն գործվածքներին, որոնք օգտագործվում են կարի գործարաններում հիմնականում կորսետային արտադրանքների արտադրության համար (օգտագործվում է հիմնականում ներքնազգեստների արտադրության ժամանակ)։  Ներկայումս նշված արտադրանքի մաքսատուրքը 3% է:

Ներմուծման ամենամեծ ծավալները ԵԱՏՄ երկրներում այս պահին բաժին են ընկնում են Բելառուսին և Ղրղզստանին:

«Զրոյական մաքսատուրքի գործելու ժամանակահատվածում շահագրգիռ արտադրողները և սպառողները կշարունակեն համագործակցել` համաձայնեցնելու տրիկոտաժե գործվածքների տեխնոլոգիական պահանջները և փորձարկելու դրանց նախատիպերը՝  ԵԱՏՄ տարածքում արտադրություն կազմակերպելու համար: Բելառուսի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության ձեռնարկություններն արդեն հաստատել են իրենց հետաքրքրությունը նման ապրանքներ գնելու հարցում»,- հայտնել է ԵՏՀ առևտրային բլոկը:

Նշենք, որ ներկայումս ԵԱՏՄ երկրներում վերընշված պահանջվող հատկանիշներով կտորներ չեն արտադրվում, այնուամենայնիվ, դրանց արտադրությունը կարող է սկսվել հենց Ռուսաստանի Դաշնությունում:

 

գլխավոր լուսանկարը՝ khantex.uz

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter