
ԲՀԿ ցուցակի առաջին 10 համարները․ Վահե Էնֆիաջյանը չի լինի ընտրացուցակում
Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և թեկնածուների ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ ԱԺ համանուն խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց ԲՀԿ-ի ընտրական ցուցակի առաջին տասնյակը․
- Գագիկ Ծառուկյան
- Միքայել Մելքումյան
- Իվետա Տոնոյան
- Դավիթ Սիմոնյան
- Կարապետ Գուլոյան
- Շաքե Իսայան
- Քաջիկ Գևորգյան
- Արման Աբովյան
- Լուիզա Սարգսյան
- Հրանտ Դավթյան
ԲՀԿ-ի ցուցակում չի լինելու ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը։ Արման Աբովյանն առաջարկում է ինտրիգներ չփնտրել դրանում՝ նշելով, որ ցանկացած քաղաքական ուժում էլ սերնդափոխություն է տեղի ունենում։
«ԲՀԿ-ն չի դիտարկում, նույնիսկ մենք չենք քննարկում կոալիցիաների ֆորմատներ և այլն։ Մենք դիտարկում ենք միայն ու միայն պարզ և հստակ իրողություն։ Մենք գնում ենք հաղթելու և մենք հաղթելու ենք»,- հայտարարեց Արման Աբովյանը։
Լուսանկարում՝ Արման Աբովյանը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել