HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ի ցուցակի առաջին եռյակը․ թեկնածուները 101-ն են

Հայ ազգային կոնգրեսի թեկնածուները 101-ն են։ Ցուցակը կգլխավորի Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ցուցակում կհաջորդեն կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, այնուհետև՝ Ինեսա Գաբայանը։ Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանը։

Անդրադառնալով որևէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելուն՝ ՀԱԿ ներկայացուցիչը հայտնեց, որ կուսակցությունը ընտրությունների կգնա միայնակ։ 

«Ցուցակներին ծանոթանալով՝ կհասկանաք, որ անհատների լայն դաշինք է՝ տարիներ ի վեր կուսակցության շարքերում եղած անձանցից։ Ընտրություններից հետո անհրաժեշտության դեպքում կոալիցիա կազմելու հարցը կքննարկվի։ Կուսակցությունը պայքարելու է մեր գաղափարների քվեի համար»,- ասաց Խաչատրյանը։

ՀԱԿ ներկայացուցչի խոսքով՝ շատ քիչ է հավանականությունը, որ ընտրությունները ներքաղաքական ճգնաժամ կլուծեն, բայց իրենք գտնում են, որ բոլոր քաղաքական պրոցեսները այս պահին պետք է լուծվեն ընտրությունների, քվեարկության միջոցով, մնացած բոլոր լարումները կարող են մեր երկրի համար ունենալ նոր աղետալի հետևանքներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter