HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

24 կուսակցություն և 3 դաշինք ընտրացուցակ ներկայացրեց ԿԸՀ (ֆոտոշարք)

Մայիսի 26-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու փաստաթղթեր է ներկայացրել 27  քաղաքական ուժ և միավորում, այդ թվում 24 կուսակցություն և 3 դաշինք։

Ստորև ներկայացնում ենք պատգամավորների թեկնածուների ցուցակները ԿԸՀ ներկյացրած քաղաքական ուժերի ցանկը և այդ ցանկերը ԿԸՀ ներկայացրած անձանց, որոնց «Հետք»-ը կարողացել է ֆիքսել։

1. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է ընտրությանը մասնակցող թեկնածուների 100 անձից բաղկացած ցանկ, որտեղ տեղ չունեն փոխվարչապետի պաշտոնակատար, ՔՊ-ական Տիգրան Ավինյանը և Երևանի քաղաքապետ կրկին ՔՊ անդամ Հայկ Մարությանը։ ՔՊ-ի ցուցակը գլխավորում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

2. «Հայաստան» դաշինքը հրապարակել է կուսակցության ընտրական ցուցակի առաջին 20 թեկնածուների անունները։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գլխավորում է դաշինքի ցուցակը։ Փաստաթղթերն ու ընտրական ցուցակը ԿԸՀ ներկայացրեց դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

3. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հրապարակել է թեկնածունրից 20-ի անունները։ ԲՀԿ-ի ցուցակում տեղ չի գտել ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը։ Ցուցակը ԿԸՀ ներկայացրեց ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը։

4. «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին երեք թեկնածուի անունն է հայտնի։ ԼՀԿ-ի ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ, ԱԺ համանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ ԼՀԿ-ի ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը։

5. «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ընտրական ցուցակը կգլխավորի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Կուսակցության եռյակն է հայտնի։ ՀԱԿ-ի փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրեց կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը։

6. «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակի առաջին 10 համարն է հայտնի։ Այն գլխավորելու է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Դաշինքը ձևավորվել է ՀՀԿ-ի և «Հայրենիք» կուսակցության միավորմամբ։ Դաշինքի փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրին «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանն ու ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանը։

7. «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը։ Կուսակցության փաստաթղթերը ԿԸ հանձնաժողով էր ներկայացրել ցուցակի երրորդ համար, Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը։

8. «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Արման Բաբաջանյանը։ Քաղաքագետ Լևոն Շիրինյանն էր դաշինքը փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնում:

9. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը։ Վերջինս անձամբ էր կուսակցության փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնում։

10. «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության ցուցակը գլխավորում է Վահե Գասպարյանը, որին հաջորդում է «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը։

11. «Արդար Հայաստան» կուսակցությունը ԿԸՀ ներկայացրեց փաստաթղթերն ու կուսակցության ընտրական ցուցակը, որը գլխավորում է փաստաբան Նորայր Նորիկյանը։

12. «Քաղաքացու որոշում» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորելու է Սուրեն Սահակյանը։

13. «Քրիստոնեա-Ժաղավրդավարական» կուսակցություն

14. «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» ընտրական ցուցակը գլխավորելու է նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը։ 

15. «5165 շարժում» կուսակցության ցուցակը գլխավորելու է Կարին Տոնոյանը։

16. «Զարթոնք կուսակցություն» ընտրական ցուցակը գլխավորելու է փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

17. «Ազատական կուսակցություն» ընտրական ցուցակը գլխավորելու է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։

18. «Ազատություն» կուսակցության ցուցակը գլխավորելու է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթեր են ներկայացրել նաև ստորև ներկայացված քաղաքակն ուժերը`

19. «Համահայկական ազգային պետականություն կուսակցություն» ՀԱՊԿ կուսակցություն

20. «Հայոց Հայրենիք

21. «Ազգային օրակարգ»

22. «Հայաստանի եվրոպական կուսակցություն»

23. «Միասնական հայրենիք» կուսակցություն

24. «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն

25. «Ազատ հայրենիք» դաշինք

26. «Հայոց արծիվներ. միասնական Հայաստան կուսակցություն»

27. «Վերելք կուսակցություն»

Մեկնաբանություններ (1)

ՎԱՀԵ ՄԵՍՐՈՊՅԱՆ
Բոլոր ազգային ուժերը պետք է համախմբվեն մեկ միասնական դաշինքում, որպեսզի պատմության աղբանոցը շպրտեն նախկիններին և ներկաներին։ Այլընտրանք չկա՝ կամ նոր՝ հիրավի ազգային ուժեր են գալիս, կամ մենք գլորվում ենք անդունդը․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter