HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Փաշինյան. «Տեղի է ունեցել մեր զինծառայողների առևանգում ՀՀ տարածքից»

Կառավարության մայիսի 27-ի հերթական նիստը մեկնարկեց հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի՝ վեց հայ զինծառայողների գերեվարման մասին քննարկմամբ: Հայ զինծառայողները սահմանին կահավորման և ականապատման աշխատանքներ են կատարել՝ սահմանի պաշտպանության մակարդակը բարձրացնելու նպատակով: Այս մասին գործադիրի նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ արձանագրելով, որ դեպքը տեղի է ունեցել ՀՀ տարածքում, և 6 զինծառայողներն ունեցել են ինժեներական խնդիր:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ այդ աշխատանքներն իրականացվել են՝ զուգորդվելով զգուշացնող նշանների տեղադրմամբ. «Մի բան հստակ է, որ դա, ըստ էության, գերեվարում չէ, տեղի է ունեցել մեր զինծառայողների առևանգում ՀՀ տարածքից»: 

Փաշինյանը հիշեցրեց, որ այդ տարածքներում մայիսի 12-ից գտնվում են նաև Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներ:

«Տեղի ունեցող գործընթացները բացարձակապես անընդունելի են, և այս կարգի միջադեպերը տեղի են ունենում այն պատճառով, որ ոմանք ուզում են այնպես անել, որ մենք համակերպվենք մեր տարածքում ադրբեջանական ուժերի ներկայության հետ, ինչը տեղի ունենալ չի կարող: Սա Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող ուղղակի վտանգ է, որը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, և ՀՀ-ն պետք է օգտագործի բոլոր, այդ թվում՝ միջազգային լծակները՝ իրադրությունը շտկելու համար»,- ասաց նա:

Ըստ նրա՝ այս գործողությունների նպատակներից մեկն այն է, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը մեր տարածքում դիտվի որպես սովորական բան, մյուսը ռազմական բախում հրահրելն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter